
Իտալական երաժշտության անմոռանալի երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում
Իտալական կինոն՝ երաժշտության լեզվով. Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է իտալական երաժշտության երեկո
21.05.2025Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Ինչպես հայտնում է IRNA-ն, Իրանի պաշտպանության նախարարն այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։
Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։
Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։
Իտալական կինոն՝ երաժշտության լեզվով. Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացնում է իտալական երաժշտության երեկո
21.05.2025Վարչապետն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարին
21.05.2025Հանրապետության նախագահն ընդունել է ՌԴ Արտգործնախարարին
21.05.2025