
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
20.05.2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:
Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և առևտրատնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար:
Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը: Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը:
Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
20.05.2025Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
20.05.2025Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
20.05.2025