
ՌԴ և Բելառուսի 15 քաղաք. «Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցեն 10 պատանի եւ 1 խմբավար
15 օրվա ընթացքում «Հիշողության գնացքով» պատանիները լինելու են Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաքներում
15.05.2025Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացրեց հայտարարության նախագիծ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Աբրահամյանը նշեց, որ նախաձեռնության առանցքում ոչ միայն պատմական հիշողության պահպանումն է, այլև հստակ ուղերձն առ այն, որ հայ ժողովուրդը նշանակալի դեր է ունեցել նացիզմի դեմ տարած քաղաքակրթական պայքարում։
«Մենք կարևորում ենք, որ ՀՀ օրենսդիր մարմինը տա իր գնահատականը այս պատմական իրադարձությանը։ Հայերը, թե՛ Խորհրդային Հայաստանի կազմում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում, մասնակցել են այս մաքառմանը՝ իրենց արյամբ վճարելով հաղթանակի գինը։ Իսկ Մայիսի 9-ը մեր նորագույն պատմության մեջ կրկնակի խորհուրդ ունի՝ այդ օրը Շուշիի ազատագրմամբ ամրագրվեց նեոֆաշիզմի դեմ հերթական հաղթանակը», — ասաց պատգամավորը։
Հայտարարության տեքստում ընդգծվում էր նաև Հայոց բանակի, հայկական ազգային դիվիզիաների, Սփյուռքի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրումը։ Հատուկ շեշտվում էր, որ 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանում իրականացված էթնիկ զտումները՝ Արցախի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումով, դասական դրսևորում են ժամանակակից ֆաշիզմի, ինչը քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է անվերապահորեն դատապարտել։
ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, արձագանքելով նախագծին, հետաքրքրվեց, թե ինչու նման փաստաթուղթ երբեք չի ներկայացվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։
Տիգրան Աբրահամյանը պարզաբանեց, որ մինչեւ 2018 թվականը Մայիսի 9-ը նշվում էր մեծ շուքով, այդ թվում՝ Շուշիում անցկացվող զորահանդեսներով, և նման քաղաքական հռչակագրի անհրաժեշտություն ուղղակի չէր զգացվում։
ՔՊ պատգամավորներն իրենց հերթին առարկեցին՝ հայտարարության մեջ անընդունելի համարելով Շուշիի ազատագրման կապակցումը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին։ Հանձնաժողովում շուրջ մեկ ժամ տեւած քննարկումներից հետո ՔՊ-ականների ձայներով նախագիծը ստացավ բացասական եզրակացություն։
15 օրվա ընթացքում «Հիշողության գնացքով» պատանիները լինելու են Ռուսաստանի եւ Բելառուսի 15 քաղաքներում
15.05.2025Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում գործում է «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը։
15.05.2025Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը:
15.05.2025