
Կաննի կինոփառատոնում կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը
2025թ․-ի մայիսի 13-20-ը:
12.05.2025«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կոչ է արել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին իրավական գնահատական տալ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին։ Այս մասին խորհրդարանականը հայտարարել է այսօր Ազգային ժողովում մայիսի 12-ին իր ելույթի ժամանակ։
Ավելի վաղ՝ մայիսի 9-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հնչեցրել էր ռեզոնանսային հայտարարություն։ Նրա խոսքերով, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված Հայաստանի համար ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից։
Հովհաննիսյանը պնդել էր, որ Գերմանիան ունեցել է ծրագիր՝ Ստալինգրադը գրավելուց հետո շարժվել դեպի Կովկաս, այնուհետև օկուպացնել Թուրքիան, ինչը ենթադրաբար հանգեցնելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծմանը։
«Գլխավոր դատախազը կոնկրետ անելիք ունի 44-օրյա կեղծ լուրերի մունետիկ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ։ Նա պետք է իրականացնի իրավական ուսումնասիրություն և գնահատական հնչեցնի հատկապես այն ասպեկտի վերաբերյալ, որը վերաբերում է մարդկության դեմ հանցագործություններ կատարած նացիստական Գերմանիայի և Հիտլերի ռեժիմի արդարացմանը կամ վտանգավորության մեղմացմանը, ընդ որում՝ խեղաթյուրելով ողջ պատմությունը», — հայտարարել է Մինասյանը։
Բացի այդ, պատգամավորի խոսքերով, Արծրուն Հովհաննիսյանը հայերի էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար պնդել է, թե հիտլերյան Գերմանիան իբր ցանկանում էր ստեղծել անկախ և պատմական Հայաստան։ Մինասյանն ընդգծել է, որ նման հայտարարություններն անընդունելի են և պահանջում են համապատասխան իրավական գնահատական։
2025թ․-ի մայիսի 13-20-ը:
12.05.2025Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների մասին։
12.05.2025Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերով, գործը գտնվում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի վարույթում։
12.05.2025