9.05.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:


Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:


Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Թեմայի այլ նորություններ