8.05.2025

Հայաստանում առաջին եռամսյակում մահացությունն աճել է 2.3%-ով

Հայաստանում 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին մահացել է 7121 մարդ, ինչը 2.3%-ով ավելի է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։


Մարդկանց կեսից ավելին (53.3% կամ 3798 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, այս ցուցանիշը 2.2%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։


Մահվան երկրորդ ամենատարածված պատճառը նորագոյացություններն են (17.5% կամ 1248 մարդ, աճը՝ 1.3%):


Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (11.1% կամ 787 մարդ, աճ՝ 8.7%), մարսողական համակարգի հիվանդությունները (5.2% կամ 368 մարդ, աճ՝ 0.5%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները (2.9% կամ 204 մարդ, նվազում՝ 7.7%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (2.2% կամ 157 մարդ, աճ՝ 31.9%) և վարակիչ հիվանդությունները (1% կամ 70 մարդ, աճ՝ 45.8%):


 

Թեմայի այլ նորություններ