6.05.2025

Եղանակը Հայաստանում մայիսի 6-ին. անձրև և ամպրոպ

Մայիսի 6-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


Ըստ կանխատեսման ՝ քամին կլինի հարավ-արևմտյան ՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում ՝ 18-22 մ/վ արագությամբ:


Օդի ջերմաստիճանը նախորդ օրերի համեմատ էապես չի փոխվի: Շիրակում, Կոտայքում և Տավուշում սպասվում է մոտ +19 աստիճան, Գեղարքունիքում ՝ մինչև +13, Լոռիում ՝ +18, Արագածոտնում և Վայոց Ձորում ՝ մոտ +20 աստիճան ։ Արարատում և Արմավիրում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +23, Սյունիքում ՝ +22 աստիճան:


Երևանում ևս սպասվում են տեղումներ, оդի ջերմաստիճանը կկազմի մոտ +21 աստիճան:


 

Թեմայի այլ նորություններ