
Քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը
2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը
05.05.2025ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին մասնակցության հարցը, ինչպես նաև ներկայացրել քաղաքական գործընթացների վերաբերյալ իր տեսլականը:
Սիմոնյանի խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները փոփոխման են ենթարկվում, քանի որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր պետականության և անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ:
«Հայաստանի Հանրապետությունը պատմական իրադարձությունների բերումով իր պետականության և իր անկախության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ հստակ քայլեր է անում, և այդ բարձրացումը բնական է, ոչ բոլորին է դուր գալիս, որովհետև Հայաստանը պետք է լինի միշտ կախված ինչ-որ կենտրոնից»,- նշել է Սիմոնյանը:
Անդրադառնալով վարչապետի՝ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսին մասնակցության հարցին, Ալեն Սիմոնյանը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը պետք է մասնակցի միջոցառմանը, թեև վերջնական որոշում դեռ չկա:
«Դա մեր հաղթանակն է, մենք 300.000 զոհ ենք տվել, և մենք գնում ենք տոնելու մեր հաղթանակը ֆաշիզմի դեմ: Նման միջոցառումների մասնակցությունը նաև հնարավորություն է միջազգային տարբեր շփումներ ունենալու և տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելու»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:
Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշել է, որ, չնայած լարվածությանը, անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Դու պետք է շփվես և բանակցես հենց այն երկրների հետ, որոնց հետ խնդիրներ ունես»,- հայտարարել է նա:
Հարկ է նշել, որ Փաշինյանը չի մասնակցել 2024 թվականի մայիսի 9-ի շքերթին, և նրա ներկայիս հնարավոր մասնակցությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները չվնասելու մասին հայտարարության հետ միասին, շատերը մեկնաբանում են որպես Հայաստանի ժեստ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաշխուժացնելու նպատակով:
2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը
05.05.2025Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
05.05.2025Ներկայացվել է արձակ, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր:
05.05.2025