
Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը
Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով:
13.06.2025Ապրիլի 23-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանի ղեկավարած «Երկրապահ կամավորականների միությանը» (ԵԿՄ) հատկացնել 234 միլիոն 638 հազար դրամ (մոտ 602 հազար ԱՄՆ դոլար)՝ կազմակերպության գործունեության շարունակականությունն ապահովելու համար:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Համաձայն հիմնավորման՝ 2020թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն՝ կրելով զգալի մարդկային կորուստներ. կազմակերպության 74 անդամ զոհվել է և 114-ը վիրավորվել: Հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 Երկրապահ կամավորական միության կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացրել տարբեր մարտական դիրքերում:
«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2025 թվականի գործունեության իրականացումը ողջ ծավալով», – ասվում է հիմնավորման մեջ:
Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով:
13.06.2025Հայաստանը դատապարտում է այս հարձակումը:
13.06.2025Մենք կարող ենք լինել երկրների կողքին։ Եվ մենք կարող ենք նաև խոսել այլ գործընկերների հետ։ Ես ինքս շփումներ ունեցա Թուրքիայի հետ, որը կարևոր հարևան է ամբողջ տարածաշրջանի համար, ասելով նրանց, որ դա կարևոր կլինի Եվրոպայի, բայց, հավանաբար, նաև Թուրքիայի համար։
13.06.2025