
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանին և Անկարային

Ապրիլի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի Արտգործնախարարությունը։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հայտարար գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։
Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, ներառյալ՝ «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում:
Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։


Դատապարտելի են հայկական բնակավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ
2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության:
18.04.2025
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Այս մասին իր էջում գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
18.04.2025