
Հայաստանը հայտարարել է 2025 թվականի ամառային զորակոչի ամսաթվերը

Հայաստանի կառավարությունը ապրիլի 17-ի նիստում սահմանել է պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի ժամկետները։
Ընդունված որոշման համաձայն՝ շարքային կազմի զորակոչն իրականացվելու է հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը 2025 թվականին։
Կառավարության որոշման համաձայն՝ կստեղծվեն նաև հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, որոնք կապահովեն զորակոչի գործընթացի կազմակերպումը։
Այլընտրանքային ծառայության զորակոչը և պահեստ արձակումը կիրականացվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և զորացրման գործընթացին զուգահեռ։