26.04.2025
Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից
25.09.2024
Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից: Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս: Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի կողմից: Մայրաքաղաքում նախաձեռնված ոլորտային բարեփոխումները միտված են անվտանգ, հասանելի ու հարմարավետ տրանսպորտային համակարգ ունենալուն: