Ո՞ր գործոնները հանգեցրեցին Հոկտեմբերի 27–ի սպանդին. բացահայտում է Վաղարշակ Հարությունյանը
ՀՀ նախկին պաշտպանության նախարար (1999-2000), գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն. նախ` Ղարաբաղյան հակամարտության Մեղրիի տարբերակը, այնուհետև իշխանություն պահելու խնդիրը և, իհարկե, ֆինանսական կորուստների հարցը: Այս մասին, այսօր նա ասաց Եռաբլուրում, Հոկտեմբերի 27–ի դեպքերի 20–րդ տարելիցին լրագրողների հետ զրույցում:
16:09