Մահաթմա Գանդին չի կարող հայ-հնդկական հարաբերությունների խորհրդանիշը լինել. քաղաքագետ

Վերջին օրերին հայ հասարակության շրջանում լուրջ դիսկուրս է ձևավորվել Երևանում Մահաթմա Գանդիի արձանի տեղադրման հարցի շուրջ: Հիշեցնենք, անցած շաաբաթ Երևանի ավագանին հավանություն տվեց  Գանդիի հուշարձանը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու որոշմանը։ 


Գլխավոր շարժառիթը, թե ինչու է հանրության մի մեծ հատված դեմ այս որոշմանն այն է, որ Գանդին չի ընդունել 1915 թվականի հայերի ցեղասպանության փաստը և ավելին՝ Հայաստանը համարել Թուրքիայի մի մասը: Այս մասին հիշեցնում է նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը՝ նշելով, որ մեզանից շատերս չգիտենք, որ Գանդին նմանատիպ հայացքներ է ունեցել հայերի և Հայաստանի մասին, փոխարենը ճանաչել ենք Գանդիին, որպես Բրիտանական կայսրությունից Հնդկաստանի անկախության համար պայքարղ քաղաքական գործչի:  


«Գանդին իսկապես չի ընդունել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի ջարդը և անգամ համարել է, որ հենց Թուրքիան է Առաջին Համաշխարհային պատերազմում տուժած երկիրը: Թերևս դրա պատճառները շատ խորն են, հիմա դրան չեմ անդրադառնա: Ցանկության դեպքում, ինքներդ կարող եք պատճառները գտնել:


Ուսումնասիրությանս ընթացքում հանդիպեցի մի շատ հետաքրքիր հոդվածի՝ հնդկական անգլալեզու SWARAJYA կայքում, որտեղ հեղինակները վերլուծում են Գանդիի կողմից հայերի կոտորածը չընդունելու հանգամանքը և Թուրքիային սատարելու դրդապատճառները:
Ցիտում եմ այդ հոդվածից մի հատված՝ հայերեն թարգմանությամբ.


«Թե՛ Մահաթմա Գանդին, և թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը կույր էին Օսմանյան կայսրության կողմից իրականացված էթնիկ զտումների հարցում: Փոխարենը, Գանդին որոշեց «Առաջին համաշխարհային պատերազմի» ավարտին «Թուրքիային պատճառված անարդարությունների» դեմ դուրս գալ: Գանդին երբեք հրապարակավ չճանաչեց ցեղասպանությունը, ոչ էլ Կոնգրեսը: Զարմանալի է, բայց նույնիսկ Հիտլերը դատապարտեց «հայերի ոչնչացումը»...»:


Արդյունքում հանգեցի մի եզրակացության. Հայաստանում որևէ արձան տեղադրելուց առաջ հարկավոր է պատմաբանների և մասնագետների խումբ կազմել և նրանց եզրակացությունը հրապարակելուց հետո նոր այդպիսի պատասխանատու որոշում կայացնել:


Միանշանակ ողջունելի է, որ հարաբերությունները Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական են, առևտրա-տնտեսական հարաբերությունները զարգանում են, նաև ՀՀ-ն որոշակի զինատեսակներ է գնում Հնդկաստանից, ինչը կարևոր է մեր անվտանգությունը ապահովելու համար: Կարծում եմ, եթե մենք ցանկանում ենք ընդգծել մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի հարաբերությունները, ապա կարող ենք, օրինակ, հայ-հնդկական բարեկամության արձան կանգնեցնել, ոչ մի անձնավորության, ով հակասական կերպար է մեր սեփական պատմության տեսանկյունից»,- գրել է Ծովինար Կոստանյանը Facebook-ի իր էջում:


VERELQ-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն է առաջարկել Երևանի քաղաքապետին Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև բոլոր ծախսերն, ըստ ԱԳՆ-ի, հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/65451

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online