Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանի թվիթերյան գրառումից։


«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ պետքարտուղար Բլինքենի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով»,- ասվում է գրառման մեջ։



#OSCEMC2021։ Held a productive meeting w/#US State @SecBlinken. During the meeting, the importance of full-fledged resumption of #NagornoKarabakh conflict resolution process w/in mandate of @OSCE MGCC was underlined. pic.twitter.com/yq7GqhxCyM


— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 2, 2021




VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ևս բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ:


Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում ՝ տնտեսության, էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/99294