Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/96362