Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում լարվածության վերջին սրումը։
«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում իր կողմից բռնազավթված տարածքների ազատագրման հարցում», — ասել է Միկդադը։
Սիրիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ այդ էսկալացիայի գլխավոր պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաեւ այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է երկրի վրա ահաբեկչական խմբավորումներին»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/94638