Արցախում ժամկետային զինծառայողների հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ՝ իշխանություններից պահանջելով իրենց որդիներին տեղափոխել Հայաստան և ծառայության ժամկետը կրճատել:
Ծնողներից մեկի խոսքով, իրենց երեխաները «ֆիզիկապես ու հոգեպես ի վիճակի չեն ծառայելու», քանի որ ծառայում են հակառակորդի դեմ դիմաց.
«Դա նորմալ չի, մեր պահանջն է, որ ծառայության ժամկետը 6 ամսով կրճատեն ու երեխեքին բերեն այստեղ ծառայության», -ասաց նա:
Մեկ այլ ծնող էլ բողոքեց, որ պատերազմին մասնակցած զինծառայողների հանդեպ «ամենացինիկ վերաբերմունքն է դրսևորվում՝ նրանց տարբեր զորամասերից հավաքել ու տանում են, ու չեն ասում, թե ո՞ւր: Տանողն էլ այն մարդիկ են, ովքեր փախել էին պատերազմից»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85413