Կորոնավիրուսից բուժվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Նախագահը կշարունակի բուժումը տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության ներքո։ Նրան անկողնային ռեժիմ է ցուցված։ Առողջանալուց եւ բժիշկների համապատասխան թույլտվություն ստանալուց հետո նախագահը կվերադառնա Հայաստան, իսկ մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար», - ասված է հաղորդագրության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանի մոտ, որն այդ պահին Լոնդոնում էր և այժմ էլ այնտեղ է, հայտնաբերել է կորոնավիրուս: Նա ինքնամեկուսացման մեջ է: Վարակվել է նաև նրա կինը։ Տեղեկացվել էր, որ Սարգսյանը կորոնավիրուսը տանում է այդ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով, հիվանդության ընթացքը ծանր է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79761