Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։
VERELQ-ը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի Սենատը ընդունել էր Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77749