Լիբանանի կորոնավիրուսի ճգնաժամային շտապ օգնության մարմինը հայտնում է, որ մարտի 25-ին մահացել է Պետիկ Օղկասյանը, որը մի քանի օր առաջ Ճգնաժամային Շտաբի ցուցումով տեղափոխվել էր «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Նրա տունն անմիջապես ախտահանվել է։
Այժմ նրա անմիջական պարագարները պետք է տեղափոխվեն «Ռաֆիկ Հարիրիի» անվան հիվանդանոց՝ անհրաժեշտ ստուգումներ և քննության ենթարկելու համար։
«Արևելքից» տեղեկանում ենք, որ նա մահացել է Բեյրութում։ Լիբանանյան MTV Lebanon կայանը, Պետիկի մահվան լուրից մեկ ժամ անց կարճ տեղեկություն է հաղորդել, որ Պետիկ Օղկասյանը վարակված է եղել կորոնավիրուսով, որի հետևանքով մահացել է։ Նաև հաղորդվել է, որ նա տառապում էր այլ հիվանդություններով:
Կորոնավիրուսից մահացածների թիվը Լիբանանում հասել է 6-ի։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/63193