ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Իդլիբում առկա իրավիճակը չի ոչնչացնի ռուս-թուրքական հարաբերությունները:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների մեկնարկին Պուտինը կարևորել է անձնական շփումը. «Իրավիճակը Իդլիբում այնքան է սրվել, որ դա պահանջում է մեր ուղղակի անձնական զրույցը»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը ցավակցել է Թուրքիայի գործընկերոջը Սիրիայում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ սիրիական բանակը տեղեկացված չի եղել նրանց գտնվելու մասին:
Պուտինը համոզմունք է հայտնել, որ «մարդկանց մահը միշտ մեծ ողբերգություն է»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61774