ՀՀ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի անունները կհրապարակի մարտի 19-ին: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-Կառավարարություն հարցուպատասխանի ժամանակ:
Փաշինյանը նշեց, որ որոշում ունի, բայց կհրապարակվի այն միայն մարտի 19-ին:
«Իրավապահ համակարգում խնդիրներ կան: Պետք է դրանք համակարգված ձևով լուծենք, բայց ես դրանց ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Այդ երկու թեմաները ես կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունեն», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, այդ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ աշխտորոշում։
«Կարծում եմ՝ ճշգրիտ ախտորոշմանն առնվազն մոտ ենք», - հավելեց նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61692