Իդլիբի ճգնաժամը չի վերածվի ՌԴ-Թուրքիա լայնածավալ պատերազմի: Հիմնական հարցերն Իդլիբի շուրջ որոշվելու են Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Միխայիլ Խոդորյոնոկը:
Նա նշել է, որ ահաբեկիչները ռուսական Հմեյմիմ ռազմակայանից հետ են մղվել 55 կմ, սակայն առկա է վտանգ, որ հրթիռային համակարգերով նրանք կարող են վնաս հասցնել ռազմակայանին:
Ըստ նրա, եթե թուրքերը 300 մմ-ոց համակարգեր տրամադրեն ջիհադականներին, ապա ռուսական ռազմակայանը կարող է հայտնվել կրակի տակ:
Նա նշել է, որ թուրքական զորքերը վերջին շրջանում տարբեր զինատեսակներ են տրամադրում գրոհայիններ և անգամ փոխելով հագուստները օգնում են ահաբեկիչներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61683