Ամերիկացի փորձագետ Ջոշուա Լենդիսը հայտարարել է, որ Էրդողանը Սիրիա ներխուժելով դա բացատրում էր քրդական վտանգով: Այժմ նա պետք է բացատրի սեփական քաղաքացիներին, թե ինչի համար է պատերազմում Սիրիայում: Նա սխալ հաշվարկներ է արել:
Նա նշել է, որ Էրդողանն այժմ փորձում է բախումներ հրահրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև, սակայն Էրդողանի դիրքերը թույլ են՝նա օգնություն է խնդրում ամերիկացիներից, սակայն ՌԴ-ից զենք է գնում:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլևը հայտարարել է, որ ՌԴ-ն չի կարող ապահովել Թուրքիայի օդուժի թռիչքների անվտանգությունը Սիրիայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61428