Թուրքիան՝ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի դաշնակիցը, ով ցանկանում է վերականգնել կայսրությունը: Իդլիբն այն վայրն է, որտեղ կենտրոնացած են միջազգային գրոհայինները, ովքեր վայելել են ամերիկացիների աջակցությունը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Սերգեյ Խատիլևը:
Նա նշել է, որ Սիրիան այն վայրն է, որտեղ ռուսական զորքերը գտնվում են Ասադի հրավերով: Ռուսական և թուրքական զորքերը միասին հերթապահություն էին անցկացնում Իդլիբում, սակայն ամերիկացիները ցանկանում են ուղիղ բախում հրահրել նրանց միջև:
Իդլիբում սիրիական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է Թուրքիայի 33 զինվորական: Այդ մասին հայտարարել է թուրքական Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/61302