Այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ չունենք. Փաշինյան

Բոլոր այն արդյունքները, տնտեսական բոլոր ցուցանիշները, որոնք կառավարությունն այս տարի արձանագրել է, արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։ Ցավոք, այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, ունենք մեծ նախարարություններ՝ շատ պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը այն է, թե երբ ժամը երբ լրանա, որ գնան տուն: Վարչապետը նշեց, որ պետական համակարգին բրդում են, որ գնան խնդիրը լուծեն և նույն պայքարը կոռուպցիայի դեմ տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ.


«Պատճառ միշտ էլ կա, այն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք։ Վարչապետի կաբինետում գիտե՞ք ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այդ «ատկատները», որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք»,- հայտարարեց  Փաշինյանը։


Բայց, արձանագրեց վարչապետը, եթե հայտարարվի, որ այդ պետական կառավարման համակարգը դրվում է մի կողմ ու նորն է ստեղծվում՝ թափուր հաստիքների համար համապատասխան մասնագետներ չեն գտնվի։ Եվ սա այն պատճառով, որ մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, ասում, են՝ արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական, տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետն ու նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես.


«Եվ այդ համակարգը ստեղծածներն են, որ այսօր ասում են՝ ո՞նց է, ինչո՞ւ եք ուզում բուհական համակարգից՝ օրինակ, կիբեռնետիկայի ֆակուլտետից հանել «Հայոց լեզու», «Պատմություն» առարկաները: Ոչ ոք չի ասում, որ Հայաստանի շատ թե քիչ հնարավորություն ունեցող դիմորդների 90 տոկոսն ուզում են գնալ, օրինակ, Անգլիայում սովորել։ Այս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք մենք շարունակելու ապրել»,- վրդովված հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57195

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online