Թուրքիայի իշխող կոալիցիային աջակցում է բնակչության 53 տոկոսը

Սոցհարցման համաձայն, Թուրքիայի իշխող կոալիցիան, որի մեջ մտնում է երկու կուսակցություն, ունի բնակչության 53 տոկոսի աջակցությունը:


Իշխող կոալիցիայի մեջ են մտնում Արդարություն և զարգացում կուսակցություն, ինչպես նաև ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցությունը:


Konda հետազոտական ընկերության հարցման համաձայն, ԱԶԿ-ին աջակցում է հարցվածների 40 տոկոսը, իսկ ազգայնականներին՝12.9 տոկոսը:


Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը աջակցում է 23.1 տոկոսը, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝13.6 տոկոսը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/57043