Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
Պատասխանելով լրագրողների հարցին, նա ասել է, թե կառչած չէ նախագահի աթոռից, բայց կառաջադրի կր թեկնածությունը, իսկ մարդիկ էլ կկատարեն իրենց ընտրությունը:
«Եթե մարդիկ ինձ չաջակցեն՝ ես դրանից չեմ նեղանա»,- հավաստիացրել է Լուկաշենկոն: Նա նաև թվարկել է, թե ինչու պետք է իրեն ընտրեն՝ եթե քաղաքացիները գնահատում են կայունությունը, հանգստությունը, պետության վստահ զարգացումը, դրա ինքնիշխանությունը, այսինքն՝ այն քաղաքականությունը, որը վարվում է ներկայիս նախագահը:
Նշենք, ըստ օրենքի նախագահական ընտրությունները Բելառուսում պետք է անցկացվեն 2020-ի օգոստոսից ոչ ուշ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55975