Փորձագետ Ալի Դեմիրդասը հայտարարել է, որ քրդական հարցն անկյունային է լինելու Թրամփի և Էրդողանի բանակցություններում:
Նա նշել է, որ Թուրքիան ոչ մի պարագայում չի ընդունելի ինքնավարություն Քրդական աշխատավորական կուսակցության և սիրիացի քրդերի զինված ջոկատների համար, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Ըստ նրա, Վաշինգտոնն աստիճանաբար կորցնում է Անկարային վերահսկելու ընդունակությունը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն կարող է կորցնել ՆԱՏՕ-ում մեծության երկրորդ բանակն ունեցող Թուրքիային, ինչը նշանակում է Մերձավոր Արևելքում ամերիկյան գեոպոլիտիկ գերակայության ավարտ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55817