Սամվել Բաբայանն ընդդիմադիր լուրջ բևեռ է դառնալու Արցախի ապագա նախագահի համար

«Անկախ ինչպիսի դիրքորոշում էլ գրավեր պառլամենտը, ինքը հնարավորություն չէր ունենալու այդ օրակարգում տեղավորվելու, և մասնակցելու, դրա համար ինքն ընտրել է մյուս ճանապարհը՝ կուսակցություն է ստեղծել, կուսակցությամբ է մասնակցելու, որը մենք ողջունում ենք։ Պառլամենտական ընտրությունների արդյունքները ոչ պակաս կարևոր են, ինչ-որ տեղ ավելի կարևոր են, քան նախագահականինը, ինքն էլ գիտակցում է այդ ամենը և գնում է պառլամենտում նշանակալի մասնակցություն ունենալու ճանապարհով»։ Խոսելով Սամվել Բաբայանի համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում մերժելու մասին հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:


Արայիկ Հարությունյանը դառնում է Արցախի նախագահական ընտրություններում հաղթողի ամենամեծ շանսերն ունեցող քաղաքական գործիչը, քանի որ ընտրապայքարից դուրս է մնում Սամվել Բաբայանը, ով չի կարողանալու մասնակցել ընտրություններին գրանցման հետ կապված խնդիրների պատճառով: Բաբայանը կուսակցություն է ստեղծել և մասնակցելու է 2020թ.-ի Արցախում կայանալիք ԱԺ ընտրություններին և Հարությունյանն այդ քայլն ողջունում է և մեսիջ է հղում Բաբայանին, որ Բաբայանի կուսակցությունը զգալի դերակատարում է ունենալու ապագա խորհրդարանում:


Դա նշանակում է, որ Հարությունյան-Բաբայան մակարդակով առկա է որոշակի պայմանավորվածություն՝Բաբայանը չի լարելու հետընտրական իրավիճակն Արցախում՝ընդունելու է Հարությունյանի հաղթանակը նախագահական ընտրություններում, ինչի դիմաց Բաբայանի կուսակցությունը զգալի տեղեր է վերցնելու ընտրություններում:


Հարությունյանը, սակայն, ի դեմս Բաբայանի ունենալու է լուրջ ընդդիմություն՝լինի դա ԱԺ-ի պատերից ներս, թե արտախորհրդարանական ընդդիմության մակարդակում և այդպիսի կոնֆիգուրացիան ձեռնտու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Արցախում նախագահ է ընտրվելու Փաշինյանին իր լոյալությունը հայտնած գործիչը՝Արայիկ Հարությունյանը, իսկ Սամվել Բաբայանը լինելու է բալանսավորող ուժեղ գործոն:


«Այն բոլոր ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը, համարելով պարտվողական և դավադիր, դավադիր ուժեր են»,-նշել է Հարությունյանը։


Այս հայտարարությամբ Հարությունյանը ռևերանս է անում Փաշինյանին և այդ կերպ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ նա կապ չունի Արցախի և ՀՀ նախկին իշխանությունների հետ և պատրաստ է աշխատել Փաշինյանի հետ նոր քաղաքական իրավիճակում, որը ձևավորվել է թավշյա հեղափոխությունից հետո:


Այդ կերպ Հարությունյանը տարանջատվում է այն ուժերից, որոնք լոյալ են Սերժ Սարգսյանին և ՀՀ նախկին իշխանություններին՝մասնավորապես Արցախում այդպիսի գործիչ է ընկալվում Վիտալի Բալասանյանը, որը լարված հարաբերություններ ունի Փաշինյանի հետ:


Արցախում նախընտրական պայքարը դեռևս չի մտել թեժ փուլ, սակայն Սամվել Բաբայանի չմասնակցելը նախագահական ընտրություններին կրկնապատկում է Արայիկ Հարությունյանի հաղթելու շանսերը, ով ունի թե ֆինանսա-վարչական ռեսուրսներ Արցախում, թե ստացել է երևանյան իշխանությունների կանաչ լույսը՝հաղթելու դեպքում աշխատելու Փաշինյանի թիմի հետ:


Վիտալի Բալասանյանը սուր քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝դա նշանակում է, որ նրա հաղթելու պարագայում բարդ է պատկերացնել նրա և Փաշինյանի շփումներն ու Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների հետագա զարգացումը: Արցախում ընտրությունների ելքի վրա իհարկե վերջնական ազդեցությունը թողնելու են Արցախի բնակիչները, որոնք էլ կատարելու են իրենց ընտրությունը, սակայն ընտրողների հաշվի են առնելու Երևանի դիրքորոշումը և թե ինչպիսի դիրքորոշում կունենա Փաշինյանը: Փաշինյան-Բալասանյան լարված հարաբերություններն ազդելու են ընտրությունների ելքի և ընտրողների տրամադրությունների վրա:


Արայիկ Հարությունյանն ընտրություններում հաղթելու պարագայում ունենալու է ընդդիմադիր երկու լուրջ բևեռներ՝բևեռներից մեկը կլինի Սամբել Բաբայանը, իսկ մյուսը՝Վիտալի Բալասանյանը: Հարությունյանը ստիպված է լինելու հաշվի նստելու ռազմական էլիտայի՝Արցախի պատերազմի հերոսների հետ, որոնց թվում Բալասանյանը, Բաբայանը, Սամբել Կարապետյանը՝ Օգանովսկի և այլոք:


Իշխանությունների այդպիսի կոնֆիգուրացիան ստիպելու է Արցախի ընտրված նախագահին կյանքի կոչել բարեփոխումներ թե տնտեսական, սոցիալական, թե քաղաքական ոլորտներում: Արցախում՝ՀՀ-ի տեղի ունեցած համակարգային փոփոխությունների օրինակով կայանալու են լուրջ բարեփոխումներ, որոնք ամրապնդելու են թե դեմոկրատիայի մակարդակն Արցախում, թե առողջացնելու են ներքաղաքական մթնոլորտն Արցախում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55661

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel