Ամերիկյան կողմը փորձում է կազմաքանդել Սիրիան՝ աջակցելով քրդական անջատողականներին և հանդես գալ Թուրքիայի դեմ, որը ցանկանում է հսկել Սիրիայի հյուսիսային շրջանները: Այդ մասին հայտարարել է փորձագետ Բորիս Դոլգովը:
Նա նշել է, որ Սիրիայի կազմաքանդումը ձեռնտու է ԱՄՆ-ին, որպեսզի սիրիական տարածքների մի մասը չվերահսկվեն կենտրոնական իշխանությունների կողմից:
Ըստ նրա, ամերիկացիները գողանում են սիրիական նավթը, իսկ ԵՄ երկրները շարժվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղեծրում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է աշխարհին հրամցնել իր գերակայությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55609