Ադրբեջանից և Իրանից գազի մատակարարումները Թուրքիա նվազ ապահով են, քան ռուսական գազի գնումը: Տրանսանատոլիական գազամուղով էներգակիրների արտահանումը նույնպես ամրապնդում է ՌԴ-ի դիրքերն Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Յուշկովը:
Նա նշել է, որ Թուրքիայի համար ռուսական գազն ավելի էժան է, բացի այդ Անկարան գազ է գնում Ադրբեջանից և Իրանից:
Ըստ նրա, իրանական գազը թուրքերի համար ավելի թանկ է, բացի այդ Իրանը պատժամիջոցների տակ է, իսկ Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման ծավալները լիմիտավորված են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/55561