Կառավարությունը փակ ընթացակարգով քննարկելու է Թուրքիայաի ներխուժումը Սիրիա

ՀՀ-ն դատապարտում է Սիրիա Թուրքիայի զորքերի ներխուժման գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:


Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:


«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն իհարկե արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ՀՀ-ն դատապարտում է ներխուժման այդ գործողությունը: Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին՝ այդ թվում ազգային փոքրամասնություններին եւ նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:


Այս առումով ես ուզում եմ ընդգծել. Ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը: Ես կարծում եմ, որ իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք եւ մտքեր փոխանակենք՝ Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ մեր դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց վարչապետը:


Թուրքիան գնդակոծել է նաեւ Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:


«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է»,- նշում է Մխիթար Հայրապետյանը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/54095

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online