2018-ի արդյունքներով Ադրբեջանի և Պակիստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 32 միլիոն դոլարի:
Այս մասին հինգշաբթի Պակիստանի Խայբեր Պախտունխվա մարզի նորարարական հնարավորություններին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը:
Նրա խոսքով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է գրեթե 4 անգամ:
«Մինչ այդ տվյալ ցուցանիշը կազմում էր 8 միլիոն դոլար: Պակիստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ուժեղացմամբ: Մենք մեծ ներուժ ենք տեսնում զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնման համար», - ասել է Սաիդ Խան Մոհմանդը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52332