Թուրքիայի հիմնական ռազմավարական նպատակը հայրենական TF-X կործանիչի ստեղծումն է: F-35 կործանիչներն անհրաժեշտ են միջանկյալ կարիքները հոգալու համար մոտակա 10-15 տարվա համար: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մեսութ Հաքքը Ջանշինը:
Ըստ նրա, ՌԴ-ի հետ Թուրքիայի կապերը զարգանում են տնտեսական, ռազմական արդյունաբերության, էներգետիկայի, տուրիզմի ոլորտում:
Նա նշել է, որ Թուրքիան ցանկանում է ստեղծել սեփական արտադրության կործանիչ, քանի որ Ֆանտոմների շահագործման ժամկետներն անցել են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52254