Կայացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովի և Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի հանդիպումը, հայտնում է Թուրքմենստանի կառավարությունը:
Ադրբեջանի վարչապետը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ:
Զրուցակիցները խոսել են Կասպյան տարածաշրջանի երկրների միջև առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդման ուղղությամբ կառուցողական փոխգործակցության շարունակման անհրաժեշտության մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/51255