Իրանը թույլ չի տա խառնել իրավիճակը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում, սակայն չի էլ ձգտում ռազմական առճակատման եւ էսկալացիայի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ «այս տարածաշրջանը խաղերի տեղ չէ»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը ձեւավորվում է կոալիցիա, որը պետք է վերահսկի Հորմուզի նեղուցը, որտեղ վերջերս նկատվել է իրավիճակի զգալի սրացում:
Իրանի նախագահի խոսքով, Հորմուզի նեղուցը կատակների ու «միջազգային նորմերի խաղերի» տեղ չէ:
Ռոհանին ասել է, որ Թեհրանը ջանքեր է գործադրում անվտանգության ապահովման համար ոչ միայն Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում, այլ նաեւ Բաբ -էԼ-Մանդեբի նեղուցում ու Հնդկական օվկիանոսում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/50385