ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտություն չի ցանկանում, սակայն մտադիր է ամեն դեպքում միջազգային պաշտպանություն ստեղծել տարածաշրջանում: Այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին պետք չէ Իրանի հետ պատերազմը: «Մենք տարածաշրջանում որեւէ հակամարտություն չենք փնտրում, սակայն եթե ԱՄՆ-ի վրա հարձակվեն, մենք ուժային պատասխան կտանք»,- ասել է նա: Հուկը հավելել է, որ ԱՄՆ-ը ձգտում է աջակցել Պարսից ծոցում ռազմածովային միջազգային ուժերին, հատկապես նավթային լցանավերի պաշտպանության համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/49164