ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Իրանը չի կարող համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ ակտուալ խնդիրներում: Այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Շուայբ Բահմանը:
Նա նշել է, որ Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և Եմենում ԱՄՆ-ի նպատակներից մեկն Իրանի ազդեցության թուլացումն է: Սակայն ԱՄՆ-ն այդ ճգնաժամերում այդպես էլ չկարողացավ հասնել իր նպատակներին:
Ըստ նրա, ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերն Աֆղանստանի ու կրճատում է զինվորների թիվը Սիրիայում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել Իրանի դեմ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածը կհամախմբի ժողովրդին ընդդեմ ագրեսորի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/47065