Նախագահ Էրդողանի կողմից Անկարայի և Ստամբուլի կորուստը և նրա Արդարություն և զարգացում կուսակցության պարտությունը ՏԻՄ ընտրություններում ցուցադրում է թուրք ժողովրդի դժգոհությունը: Այդ մասին հայտնում է Freedom House փորձագետ Նեյթ Շենկանը:
Նա նշել է, որ շատ քչերն էին կանխատեսում, որ Էրդողանն ու իր կուսակցությունը կկորցնեն Ստամբուլը:
Ըստ նրա, հետաքրքիր է, թե ինչ կլինի հետագայում Ստամբուլում և Անկարայում՝ նահանգապետերը շարունակելու են նշանակվել նախագահի կողմից ու վերահսկել անվատնգությունն ու հասարարակական կարգը:
Փորձագետը նշել է, որ դա կարող է առաջացնել առճակատումներ կենտրոնական իշխանությունների ու համայնքապետարանների միջև, ինչպես դա լինում է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/44791