ԱՄՆ-ը պլանավորում է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչեւ ապրիլի վերջը: Այդ մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինծառայողները կսկսեն հանրապետության տարածքը լքել առաջիկա շաբաթներին: Մինչ այդ զորքերը պետք է վերջնականապես ճնշեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիմադրությունը: Նրանց խմբավորումները դեռեւս գործում են Եփրատ գետից արեւելք ընկած շրջանում:
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել հրատարակության զրուցակիցների պնդումները, իսկ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ զորքերի վերջնական դուրսբերման ժամկետն առայժմ որոշված չէ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42243