Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:
«Իմ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել պետական մակարդակով ահաբեկչության գլխավոր հովանավորին՝ Իրանի արմատական վարչակարգին, հակազդելու համար»,- ասել է Թրամփը:
«Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում է «Մա՛հ Ամերիկային» եւ ցեղասպանությամբ է սպառնում հրեա ժողովրդին»,- նշել է Թրամփը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42100