Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գաղտնալսման երկրորդ մասը:
«Ժողովուրդ, իմացա՞ք, դավադիրները գաղտնալսման երկրորդ մասն են տարածել: Ժամանակին սրա մասին էի պատմում ԱԺ ամբիոնից: Քիչ անց ուղիղ եթեր կմտնեմ: Դուխով:)»,- գրել է նա:
Այս անգամ գաղտնալսման թիրախում է Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը: Կա հատված նաև Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի զրույցից, որի ժամանակ քննարկվում է, թե քանի միլիոն գրավով կարելի է ազատել Յուրի Խաչատուրովին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39591