Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:
«Ես լսել եմ ձայնագրությունները: Դա կանխամտածված սպանություն էր….Կարելի է լսել, թե ինչպես է դատաբժշկական փորձագետը ցուցումներ տալիս մյուսներին` պետք երաժշտություն լսել մարմինը մասնատելու ժամանակ: Կարելի է նկատել, որ նա հաճույք է ստանում»,- ասել է նա Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:
«Մենք չենք կարծում, որ Թուրքիա ժամանած մարդիկ ինքնուրույն են գործել: Նրանք այդքան համարձակություն չէին ունենա: Սակայն առանց ապացույցների չեմ կարող ոչինչ ասել»,- հավելել է Չավուշօղլուն:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/39204