Ամերիկյան The New York Times թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի մտերիմ բարձրաստիճան պաշտոնյաները գործարարների խմբի հետ քաղաքական թշնամիներին սպանելու ծրագրեր են քննարկել:
Մասնավորապես, ըստ թերթի, անցյալ տարի արքայազն Մուհամեդի մտերիմ պաշտոնյաները գործարարների հետ քննարկել են թագավորության իրանցի թշնամիներին սպանելու նպատակով մասնավոր ընկերություններին դիմելու հարցը: Հանդիպման մասնակիցները գործարարներին առաջարկել են 2 մլրդ դոլար՝ մասնավոր հետախուզական ընկերություններին սպանություններին ներգրավելու համար:
Նրանց թվում, որոնց մտադիր են եղել սպանել սաուդցիները, եղել է իրանցի զինվորական Քասեմ Սուլեյմանիի անունը: Խորհրդակցելով փաստաբանի հետ՝ գործարարները հրաժարվել են մասնակցել սպանություններին:
Խոսակցությունը տեղի է ունեցել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից դեռևս մեկ տարի առաջ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն արքայազնի գահակալության հենց սկզբից սպանություններ են ծրագրել, գրում է թերթը:
Սաուդյան Արաբիայի կառավարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38668