Գագաուզյան ինքնավարությունն Էրդողանը «կապող օղակ» է անվանել Թուրքիայի և Մոլդովայի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզի ինքնավարությունը թուրք-մոլդովական հարաբերություններում «կապող օղակ» է ավանել:

«Մեր գագաուզցի եղբայրները կարևոր են տարր են երկու երկրների հարաբերություններում: Թուրքիայի 80 մլն բնակիչերը ողջունում են եղբայրներին»,-ասել է նա՝ Գագաուզյան ինքնավարության կենտրոն Կոմրատում ճեպազրույցի ժամանակ:
Էրդողանը նշել է, որ առաջին անգամ է Գագաուզիայում և հավելել, որ Անկարան «տարածաշրջանում նոր նախագծեր կիրականացնի`ի բարօրություն այստեղ բնակվող գագաուզցի թուրքերի»:


Նա հավաստել է, որ Թուրքիան կշարունակի ներդրումները Մոլդովայի և Գագաուզյան ինքնավարության ենթակառուցվածքներում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37623