Մեր ռազմաօդային ուժերի գործարկման հնարավորություններն այնպիսին են, որ ռուսական հակաօդային պաշտպանության С-300 համալիրները Սիրիայում չեն սահմանափակում Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի տարածքային համագործակցության նախարար Ցախի Անեգբին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Անեգբին նշել է, որ Իսրայելը F-35 անտեսանելի ինքնաթիռներ ունի, որոնք աշխարհում լավագույնն են։ «Այդ համալիրներն ընդունակ չեն նրանց հայտնաբերել»,- հավելել է նա։
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը նախկինում տեղակայում էր С-300-ները Սիրիայում, այդ պատճառով դրանց հնարավորությունները վաղուց ուսումնասիրվել են։ «Մենք բազմիցս ենք պարզաբանել, որ չենք հրաժարվի Սիրիայում Թեհրանի դիրքերի ամրապնդումը կանխելուց»,- ասել է նա։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/36925