Սիրիայի կառավարությունը և քրդերի ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական զորքերը կմտնեն Աֆրին՝ պաշտպանելու համար այդ շրջանը: Այդ մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը սեփական իրազեկ աղբյուրի վրա հղումով:
«Սիրիայի ղեկավարությունն ու քրդական ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական բանակը կմտնի Աֆրին», իրազեկել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի, որոշումն ընդունվել է առաջին հերթին Թուրքիայի և նրա դաշնակից ուժերի հարձակումները հետ մղելու նպատակով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27720