Կրեմլը չի մեկնաբանում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի վերջին հարվածը սիրիական կառավարական ուժերին: «Ես այժմ չէի մեկնաբանի տեղի ունեցածը, քանի որ մանրամասն տեղեկություններ չունեմ»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցու է «ՏԱՍՍ»-ը:
Նա խորհուրդ է տվել մեկնաբանության համար դիմել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որն ավելի շատ է տեղեկացված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտարարել էր, որ Սիրիայի կառավարամետ զինված կազմավորումները փետրվարի 7-ին հարձակվել են «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) շտաբի վրա, որտեղ այդ պահին եղել են ամերկացի խորհրդականներ, որից հետո պատասխան հարված է հասցվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/27394